Նիկոլը շարունակում է կրկնել, որ «խաղաղությունն իր համոզմունքն է, իր դիրքորոշումը, և դա այն է, ինչին ինքը հավատում է»: Բայց 2020-ի օգոստոսին, երբ Սարդարապատում «Մարտական խաչի» շքանշան էր բաժանում Տավուշի դիրքային հաղթական մարտի 72 մասնակցի ու Ազգային հերոսի կոչում շնորհում 73-երորդին, խաղաղությունը, ոնց որ թե, նրա համոզմունքը չէր: Ու դրան ինքը չէր հավատում: Սակայն ազգային ու մարդկային արժանապատվությունից զերծ պարտվողական խաղաղությունը դարձրել է իր համոզմունքը՝ փորձելով դա փաթաթել ողջ ազգաբնակչության վզին:
Այդպես ուղղակի չի կարող լինել:
Վախթանգ Սիրադեղյան